MentorPlay | Product Edition, 1 November | Event in Yerevan | AllEvents

MentorPlay | Product Edition

staff.am

Highlights

Sat, 01 Nov, 2025 at 11:00 am

4 hours

Moskovyan 35

Advertisement

Date & Location

Sat, 01 Nov, 2025 at 11:00 am to 03:00 pm (AMT)

Moskovyan 35

Մոսկովյան փողոց 33, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

MentorPlay | Product Edition
Խճճվե՞լ ես տեխնոլոգիական պրոդուկտի զարգացման փոփոխվող առաջնահերթությունների մեջ, թիրախային օգտատերերի կամ հաճախորդների հետ զրույցներն իրարամերժ արդյունքներ ե՞ն տալիս, տվյալների հոսքն ահռելի է և չհամակարգված, իսկ քեզանից պահանջում են տվյալահեն որոշումնե՞ր, ղեկավարությունն ուզում է արագություն, բայց տեխնիկական թիմի հետ նույն էջի վրա չես, իսկ հաճախորդների փոփոխովող կարիքների հետևից հասցնելը գործնականում անհնարի՞ն է թվում։


🤝 Դու մենակ չես, սրանք խնդիրներ են, որոնց բախվում են շատ Product Manager-ներ տեխնոլոգիական պրոդուկտներ ստեղծելիս։

🔥 MentorPlay-ը վերադառնում է այս անգամ պրոդուկտի ոլորտի մասնագետների համար։ Հայաստանի պրոդուկտ աշխարհի առաջատար ղեկավարների հետ 1:1 մենթորությունների ու թեմատիկ քննարկումների միջոցով կստանաս խնդիրներիդ լուծումները տեղում։

MentorPlay | Product Edition-ը ևս իրականացնում ենք Yandex Armenia-ի հետ համատեղ` միավորելով պրոդուկտի կառավարման ոլորտի մասնագետներին՝ մասնագիտական համայնքի զարգացման և նոր կապերի ստեղծման համար։

📅 Ամսաթիվը՝ 01.11.2025
🕥 Միջոցառման տևողությունը՝ 11:00-15:00
📍 Վայրը՝ Մոսկովյան 35, Yandex Hall


💚 Ի՞նչ է MentorPlay-ը

MentorPlay-ը speed-mentoring-ի՝ արագ մենթորության, վրա հիմնված յուրահատուկ ձևաչափ է, որի ընթացքում իրենց ոլորտում կայացած մասնագետները անհատական 1:1 ձևաչափով պատասխանում են քո հարցերին և լուծումներ առաջարկում այն խնդիրների շուրջ, որոնք պահանջում են իրական փորձ։

MentorPlay-ում դու հանդիպում ես մարդկանց, որոնք իրենց կարիերայի կայացման ճանապարհին արդեն լուծել են այն մարտահրավերները, որոնց հիմա բախվում ես դու։ Նրանք կառուցել ու զարգացրել են տեխնոլոգիական պրոդուկտներ տարբեր շուկաներում, հաղթահարել են թիմային ու ռազմավարական դժվարություններ և գտել լուծումներ, որոնք աշխատել են իրական բիզնես միջավայրում։ Սա հնարավորություն է ստանալու ոչ թե տեսական խորհուրդներ, այլ փորձի վրա հիմնված ուղեցույցներ, որոնք կարող ես անմիջապես կիրառել քո պրոդուկտի զարգացման համար։



💚 Ու՞մ համար է MentorPlay-ը

MentorPlay | Product Edition-ը նախատեսված է տեխնոլոգիական պրոդուկտի կառավարման ոլորտի մասնագետների համար՝ անկախ նրանից՝ արդեն ղեկավարում ես մեծ թիմ ու միջազգային շուկաներ, թե նոր ես սկսում կառուցել քո առաջին պրոդուկտը։

Այս ձևաչափը հենց քեզ համար է, եթե․

✔ ուզում ես ստանալ ուղիղ պատասխաններ պրոդուկտի զարգացման ճանապարհին հանդիպող հարցերի շուրջ,
✔ պատրաստ ես քննարկել կոնկրետ իրավիճակներ ու գործնական խնդիրներ,
✔ ցանկանում ես կապ հաստատել փորձառու մենթորների և համայնքի մյուս մասնակիցների հետ,
✔ աշխատում ես սեփական տեխնոլոգիական պրոդուկտի թողարկման վրա՝ անելով առաջին քայլերդ։

🙌 Եթե նշված կետերից մեծամասնությանը պատասախնեցիր “այո”, ապա ժամանակ մի կորցրու և շտապիր գանցվել։



💚 Ինչպե՞ս կարող եմ մասնակցել

MentorPlay | Product Edition–ին մասնակցությունը լիովին անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են։ Ուստի, եթե ցանկանում ես լինել այս հետաքրքիր ձևաչափի մասնակցիներից մեկը, նախապես գրանցվիր՝ պատասխանելով մի քանի հարցի։

Մասնակիցներին ընտրելիս, մենք առաջնորդվում ենք միջոցառմանը մասնակցելու քո մոտիվացիայով, այսինքն, թե ինչ կոնկրետ խնդիր ես ցանկանում լուծել կամ ինչ արդյունք ես ակնկալում MentorPlay-ից։

Գրանցումը մեր կողմից անմիջապես չհաստատելու դեպքում կհայտնվես սպասման ցուցակում (wait-list), և մենք կտեղեկացնենք լրացուցիչ հնարավորությունների դեպքում։

Գրանցվելու համար անցիր հղումով՝ http://stff.am/pwbWE
Գրանցումները բաց են մինչև հոկտեմբերի 24-ը։



💚 Ի՞նչ սպասել MentorPlay-ի ընթացքում

😍 MentorPlay | Product Edition-ում ևս պատրաստել ենք շատ հագեցած օրակարգ։

MentorPlay-ը կմեկնարկենք պանելային քննարկմամբ, որտեղ կխոսենք պրոդուկտի կառավարման ոլորտում նորագույն մոտեցումների, մարտահրավերների ու լուծումների մասին։ Պանելային քննարկման թեմայի և խոսնակների մասին կհայտնենք շատ շուտով։

Հաջորդիվ սպասվում է նեթվորքինգն ու հյուրասիրությունը, որի ընթացքում կստեղծես նոր գործնական կապեր։
Եվ ամենակարևորը՝ անհատական 1:1 մենթորինգի հատվածը։ Ընդհանուր 2 ժամ տևողությամբ մենթորությունների ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա նվազագույնը 2 փորձագետի մոտ անցնել 1:1 մենթորություն, յուրաքանչյուր հանդիպում 10 րոպե տևողությամբ։

Հիմնվելով մեր նախորդ MentorPlay միջոցառումների փորձի վրա, հավատացում ենք, որ մասնակցությունը շատ արագ է համալրվում, դրա համար «շտապեք գրանցվել»-ն այս պարագայում, ուղղակի մարքեթինգային հնարք չէ։


🤝 Կհանդիպենք նոյեմբերի 1-ին, Yandex Hall-ում։

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

To stay informed about ticket information or to know if tickets are not required, click the 'Notify me' button below.

Advertisement

Nearby Hotels

Moskovyan 35, Մոսկովյան փողոց 33, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Get updates and reminders

Host Details

staff.am

staff.am

Are you the host? Claim Event

Advertisement
MentorPlay | Product Edition, 1 November | Event in Yerevan | AllEvents
MentorPlay | Product Edition
Sat, 01 Nov, 2025 at 11:00 am